Կույրերի միջազգային օրվան նվիրված համերգով «Եղիցի լույս կույրերին» ԲՀԿ-ի անդամները հույս ունեն գոնե մեկ օրով հանրության ուշադրությունը սևեռել նրանց խնդիրներին (Տեեսանյութեր եւ ֆոտոշարք)


Կույրերի միջազգային օրվան նվիրված համերգով «Եղիցի լույս կույրերին» ԲՀԿ-ի անդամները հույս ունեն գոնե մեկ օրով հանրության ուշադրությունը սևեռել նրանց խնդիրներին (Տեեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 14-11-2017 18:19:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
Շուրջ 10 ամիս գործող կույրերի «Լույս» երգչախմբի անդամներն արդեն մեկ ամիս է, ինչ պարապմունքներն անցկանում են դրսում, քանի որ Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը հրաժարվել են նրանց պարապելու համար աշխատասենյակ տրամադրել:   
 
Ինչպես Նոյեմբերի 13-ին՝ կույրերի միաջազգային օրվան նվիրված համերգի շրջանակներում «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Եղիցի լույս կույրերի» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մարո Մեսրոպյանը, երգչախմբի 12 անդամներից 8-ն ունեն տոտալ և տեսողական թույլ  խնդիրներ ու աջակցության կարիք: 
 
Ըստ նրա՝ թեև վերոնշյալ կառույցը նախատեսված է կույրերի համար, այդուհանդերձ, ինչ-ինչ պատճառներով իրենց թույլ չեն տալիս այնտեղ պարապել։ 
 
«Ես շատ կցանկանամ, որ մարդիկ գոնե այս օրն ուշադրություն դարձնեն իրենց կողքին ապրող կույրերին և փորձեն նրանց համար ինչ-որ խնդիրներ լուծել. Առանց այդ էլ նրանք կյանքում շատ դժվարին ուղի են անցել»,- ընդգծեց Մ. Մեսրոպյանը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ խնդրով դիմել են լրատվամիջոցներին, ղեկավար մարմիներին, սակայն դեռևս անարդյունք։
 
 
Իր հերթին «Եղիցի լույս կույրերին» ԲՀԿ-ի տնօրեն Մարիետա Սարդարյանը փաստեց, որ կույրերի միջազգային օրվան նվիրված համերգի մտահաղացումն իրենցն է, քանի որ մինչ այս Հայաստանում այդպիսի նախադեպ չի եղել: 
 
«Այսօր կույրերի հետ կապված բավականին մեծ խնդիրներ կան. Ես տեսնում եմ, որ նրանք անտեսված են»,- ցավով նշեց նա՝ ընդգծելով, որ չնայած առկա ֆինանսական դժվարություններին՝ կույրերի «Լույս» երգչախումբը հասցրել է համերգներով հանդես գալ Երևանում, Արցախում և Թբիլիսիում:
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացած համերգի ընթացքում ելույթ ունեցան ինչպես կույր և թույլ տեսողություն ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի սաները և «Լույս» երգչախումբը, այնպես էլ հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Արթուր Իսպիրյանը, Լեյլա Սարիբեկյանը և այլոք: 
 
 
 
 
 
 
Կույրերի միջազգային օրվան նվիրված համերգին հնչեց նաև այզգային երգ ու պարը՝ Կոմիտասյան մեղեդիներից մինչև հայրենասիրական կատարումներ: 
 
Հանդիսատեսին իրենց պարով ոգևորեցին «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի սաները։
 
Օրը սկսել են նշել շնորհիվ ֆրանսիացի մանկավարժ Վալենտին Հայուիի, ով առաջինն էր, որ ստեղծեց կույրերի համար նախատեսված ուսումնական հաստատություններ: 
 
Վալենտին Հայուին ծնվել է 1745 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերությունը` հենվելով հենց նրա ծննդյան ամսաթվի վրա, նոյեմբերի 13-ը հռչակեց Կույրերի միջազգային օր (International Day of the Blind):
 
Մինչ 18-րդ դարն աշխարհը չուներ ոչ մի ուսումնական հաստատություն նախատեսված կույրերի համար: Վ. Հայուին 1784 թվականին առաջին անգամ կիրառեց իր մեթոդները կույրերին կրթելու և դաստիարակելու համար: Նա իր միջոցներով, սեփական տանը հիմնեց դպրոց, որը կոչվեց «Աշխատող կույրերի արհեստանոց»: 
 
Կույրերի ուսուցումը Հայուին դրեց գիտական հենքի վրա և նրա կիրառած մեթոդի շնորհիվ հնարավոր եղավ կույր երեխաներին սովորեցնել կարդալ և նրանց համար հրատարակել գրքեր:
 
Տեսանյութը և լուսանկարները՝ «Նոյյան Տապան»-ի
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն