Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը


Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը

  • 21-11-2017 16:34:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքում  նոյեմբերի 21-26-ն անցկացվող  «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
 
««Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում այս տարի ևս մեր մայրաքաղաք են այցելելու աշխարհի տարբեր երկրների առաջատար գովազդային գործակալությունների լավագույն մասնագետները: Միանշանակ է, որ այս միջոցառումը լավ հարթակ է գովազդի ոլորտում տեղական ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև մեր կողմից միջազգային փորձն ուսումնասիրելու համար»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարելով ապահովել փառատոնի ընթացքի պատշաճ լուսաբանումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play