Ամանորին ընդառաջ կիրականացվեն ավանդական դարձած սոցիալական նշանակության ծրագրեր


Ամանորին ընդառաջ կիրականացվեն ավանդական դարձած սոցիալական նշանակության ծրագրեր

  • 21-11-2017 19:21:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների ուշադրությունը հրավիրելով տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպվող սոցիալական ծրագրերին՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է Ամանորին ընդառաջ իրականացնել արդեն ավանդական դարձած սոցիալական նշանակության մի շարք ծրագրեր:
 
«Ամանորի տոնական միջոցառումներից զատ, շատ կարևոր են նաև սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերը, որոնք տարբեր առիթներով պարբերաբար իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում: 
Արդեն ավանդույթի համաձայն՝ Ամանորին ընդառաջ մի շարք ծրագրեր են իրականացվում հոգածության կարիք ունեցող մեր մի շարք համաքաղաքացիների համար՝ պարենային փաթեթների և քաղցրավենիքի նվերների տեսքով: Սոցիալական ծրագրերի իրականացումը մեր առաջնահերթություններից է և պետք է լինեն շարունակական»,-նշել է Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play