Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի մրցումներում հաղթեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը


Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի մրցումներում հաղթեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը

  • 24-11-2017 19:45:54   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումներում: Հաղթողի կոչման համար պայքարում նա 2:1 հաշվով առավելության է հասել Հայաստանի ամերիկյան համալսարանը ներկայացնող թիմի նկատմամբ:
 
Երրորդ տեղի համար մրցել են Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմերը: Այս խաղում 2։5 հաշվով հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը և գրավել 3-րդ տեղը:
 
Մրցանակակիր թիմերն արժանացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մեդալներին, գավաթներին և հավաստագրերին: 
 
Հիշեցնենք, որ մրցումներին մասնակցել են 14 բարձրագույն ուսումնական հաստատություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանը, Արցախի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Մ. Խորենացու անվան համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը: 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play