Շախմատի պատանեկան Օլիմպիադա. Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն առաջատարն է


Շախմատի պատանեկան Օլիմպիադա. Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն առաջատարն է

  • 12-12-2017 19:51:42   | Հնդկաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում դեկտեմբերի 11-ին մեկնարկել է շախմատի պատանեկան Օլիմպիադան (մինչեւ 16 տարեկան), որին մասնակցում է 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված է 3 թիմով):

 
Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է մեկ աղջիկ, որը պետք է խաղա նվազագույնը երեք պարտիա:
 
Երեկ առաջին տուրում պատանիների մեր հավաքականը 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Շրի-Լանկայի թիմի նկատմամբ:
 
Այսօր ընթանում են երկրորդ եւ երրորդ տուրերը: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հինգ հավաքականի:
 
Երրորդ տուրում Հայաստանի պատանի շախմատիստների մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է (Green):
 
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play