Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ի հայտերն արդեն բաց են


Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ի հայտերն արդեն բաց են

  • 19-12-2017 18:55:55   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ամենամյա վրանային բիզնես հավաք է, որն առաջին անգամ անցակցվել է 2016թ․-ին։ Սամմիթի նպատակը նոր բիզնես հարթակի ստեղծումն է, որում ներդրողները և ստարտափները գտնվում են նույն հարթության վրա։ 2017թ-ին Սամմիթին մասնակցել են ավելի քան 2000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից։ Մասնակցող 70-ից ավել ստարտափները մասնակցել են բազմաթիվ մրցույթների, որի ընդհանուր մրցանակյին ֆոնդը կազմել է 50,000 ԱՄՆ դոլար, իսկ փակված գործարքների գումարային թիվը հասել է 200,000 ԱՄՆ դոլարի։
 
«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը տեղի կունենա հուլիսի 22-ից 29-ը՝ Սևանա լճի ափին։ Ընտրված 100 ստարտափները կմասնակցեն հիմնական և ոլորտային մրցույթներին, կախված զարգացման փուլից և գործունեության ոլորտից։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը նախատեսված է 50,000 ԱՄՆ դոլար, որը կարող է աճել։ 
Սամմիթի 7 օրերի ընթացքում, ստարտափները կմասնակցեն թրեյնինգների, որոնք կանցկացվեն տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետների կողմից։ Երեկոյան ստարտափները հնարավորություն կստանան հանդիպելու հաջողակ ձեռներեցների, ովքեր խարույկի շուրջ՝ ոչ ֆորմալ միջավայրում, կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով։
Սամմիթին դիմած ստարտափները կմասնակցեն «Seaside Startup School»-ին, որի ընթացքում կստանան գիտելիքներ, որը կօգնի էլ ավելի պատրաստված լինել Սամմիթին։ Բոլոր տարտափները և ներդրողները կարող են դիմել սամմիթին պաշտոնական էջով՝
Ստարտափները ՝ https://sss.am/4667-2/
Ներդրողները՝ https://sss.am/4664-2/
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play