Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել


Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել

  • 21-12-2017 16:49:23   | Ռուսաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․  Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ նվաճեցին:

 
Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ գտնվեց եւ դարձավ ոսկե մեդալակիր (14.175 միավոր): Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսեց ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝  Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում  Արթուրը բրոնզե մեդալ նվաճեց (13.800)
 
Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր դարձավ ազատ վարժությունում (13.500):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play