ՖԻԴԵ-ի վարկանիշ. Հրանտ Մելքումյանը լավագույն հարյուրյակում է


ՖԻԴԵ-ի վարկանիշ. Հրանտ Մելքումյանը լավագույն հարյուրյակում է

  • 08-01-2018 19:34:04   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:
 
Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր է, ինչը ութ կետով պակաս է նախորդ ցուցանիշից:
 
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (97-րդ, 2654):
 
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2811) եւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2804):
 
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդը (2378):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play