ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները փորձել են փակել Պուշկին-Մաշտոցի պողոտա խաչմերուկը.Tert.am


ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները փորձել են փակել Պուշկին-Մաշտոցի պողոտա խաչմերուկը.Tert.am

  • 11-01-2018 19:29:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Tert.am. Հացադուլի մեջ գտնվող՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի աջակիցները ՄԻՊ-գրասենյակից դուրս գալուց հետո երթով շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա:

 
Ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել, դուրս են բերել մայթ:
 
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն արդեն 25 օր է, ինչհացադուլի մեջ են գտնվում: Նրանք պահանջում են իրենց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:
 
Արմեն Բիլյանի մայրը ՝տիկին Կարինեն, ուղիղ եթերում նշել է, որ չիկարող որդուն համոզել դադարեցնել հացադուլը:
 
«Հայրենասեր, ուժեղ մարդ է, նրան երբեք համոզել չի կարելի: Պայքարի մեջ է, իր պահանջներն ունի, հասուն մարդ է, իմ կամքից վեր է համոզելը, առաջին դասարանի երեխա չէ, որ համոզեմ, գնացել է քայլի, իմանում է ինչի համար է գնացել»,-ասաց նա:
 
Արմեն Բիլյանի մայրը նաև նշեց, որ ակնհայտ է, որ զիջումների գնալ չեն պատրաստվում:
 
«25 օր մարդը հացադուլի մեջ է, չեն բավարարում պահանջը, ի՞նչ է նշանակում։ Նրանք ասում են, որ քրեակատարողական վարչությանը չի հետաքրքրում նրա հացադուլը, թող ինքը մտածի իր առողջության մասին, ես չեմ տեսնում զիջում, ՄԻՊ-ը որ չի կարողանում մեզ պաշտպանել, զիջումը ո՞րն է»,-ասաց տիկին Կարինեն:
 
Նշենք, որ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները երթը շարունակել են մինչև Հանրապետության հրապարակից, ապա շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ ավարտել են երթը:
 
Նարնք հայտնել են, որ վաղը հավաքվելու են դատարանի մոտ և շարունակելու բողոքի ակցիան:
 
Անահիտ Հակոբյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play