Պարզեցվել և արդիականացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթավորման համակարգը


Պարզեցվել և արդիականացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթավորման համակարգը

  • 12-01-2018 19:11:34   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
 
Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջից բխող պատասխանատվության միջոցների կիրառումը անհամապատասխանությունների դեպքում ՀՀ Ազգային Ժողովն ամրագրել է՝ ընդունելով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկները: Ըստ այդմ, համաձայն սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի, ընթացիկ տարում սպանդանոցային մորթի նորմը պարտադիր է դառնում բոլոր ոլորտների համար: 
 
Հունվարի 12-ին  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել թռչնամիս արտադրող և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ներկայացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված համակարգը:
Ծառայության պետ Իշխան Կարապետյանը նրանց ծանոթացրել է կառավարության կողմից արդեն ընդունված «Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի համապատասխանության և հանրապետության տարածքով փոխադրման և իրացման» մասին որոշմամբ հաստատված 5-րդ ձևի ուղեկցող փաստաթղթի հետ, որը հաստատելու է սպանդանոցային ծագման մթերքի՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված լինելու փաստը: Պատասխանելով տնտեսվարողներին հետաքրքրող հարցերին՝  Ծառայության պետն ընդգծել է. «Վերահսկողությունը սպանդանոցների, այդ թվում և՝ անասնաբուժանատիտարական փորձաքննությունների հանդեպ, խիստ է լինելու, հետևաբար ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին այս փուլում են ներկայացվում գործընթացի բոլոր մանրամասները, տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև որոշակի ժամանակ՝ թվայնացված համակարգի նրբությունները յուրացնելու համար»:  
Հանդիպման ընթացքում ներկայացվել է արտադրանքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ստացման համակարգը, որը ոչ միայն ավելի հեշտացնում և թափանցիկ է դարձնում տնտեսվարողի գործունեությունը, այլև՝ պետական վերահսկողությունը դարձնում է առավել թիրախային՝ հնարավորություն տալով, հետագծելիության սկզբունքի կիրառմամբ, հասկանալ հնարավոր խախտումների կամ թերացումների աղբյուրը շղթայի բոլոր օղակերում:
Կենդանական ծագման մթերքին և հումքին ուղեկցող 5-րդ ձևի փաստաթուղթը տրամադրվելու է թե թղթային, թե էլեկտրոնային եղանակով: Համակարգը հասանելի կլինի այն տնտեսվարողներին, որոնք կդիմեն և կստանան դրա հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ: Իսկ սպառողները, սմարթ սարքերի oգնությամբ  (բջջային հեռախոս, պլանշետ) և QR-կոդի միջոցով, կարող են  իրացման ցանցերում ամբողջական տեղեկատվություն ստանալ մսի ծագման, սպանդանոցի, փորձաքննության և այլնի վերաբերյալ: 
Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
Այս հանդիպումները շարունակական բնույթ կունենան՝ սպանդանոցային մորթի հետ առնչվող բոլոր ոլորտներին ծանոթացնելով ուղեկցող նոր ձևաթղթի ստացման կարգին: 
 
 
  
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play