Բացահայտվել է թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը․ոստիկանություն


Բացահայտվել է թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը․ոստիկանություն

  • 12-01-2018 19:54:33   | Հայաստան  |  Իրավունք

Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, նա թիվ 99 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1947թ. ծնված Քնարիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և գումար:
Գողոնն առգրավված է: 
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play