Շուրջ 750 շախմատիստ մասնակցում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին


Շուրջ 750 շախմատիստ մասնակցում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին

  • 16-01-2018 14:40:26   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին: 
 
Հունվարի 9-17-ն անցկացվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 750 շախմատիստ: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մրցասրահում, հետևել մրցաշարի ընթացքին: Սմբատ Լպուտյանը նշել է, որ շվեյցարական և շրջանային մրցակարգերով անցկացվող մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:
 
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play