ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը․տեսանյութ


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը․տեսանյութ

  • 06-02-2018 15:45:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել  սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը:
 
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները  պետք է սկսել  առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են  ցրտահարության վտանգից:
 
Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:
 
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play