«Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը


«Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը

  • 16-02-2018 12:05:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
 
Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ:
Մայիսի 25-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղով չվերթները ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
 Հավելենք նաև, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play