Գարնան գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են. շարունակվում են պետական աջակցության ծրագրերը. տեսանյութ


Գարնան գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են. շարունակվում են պետական աջակցության ծրագրերը. տեսանյութ

  • 16-02-2018 20:01:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ են սկսվել: Մասնավորապես շարունակվում է պտղատու ծառերի էտը: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները:
 
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել, և ձմեռացման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:
 
ՀՀ կառավարության հանձնարարականությամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն  ու ՀՀ ԷԵԲՊՆ  ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում են համատեղ աշխատանքներ՝ գարնանացանի աշխատանքների համար ոռոգման  ջրի  պակասի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
 
Փոխնախարարը  տեղեկացրել է, որ Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի կշարունակի դիզվառելիքի սուբսիդավորման և գարնանացան մշակաբույսերի սերմացուների տրամադրման ծրագրերը: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարվանից կարող են օգտվել  նաև կաթիլային համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման պետական օժանդակության ծրագրերից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play