Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցում են Եվրոպայի առաջնությունում


Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցում են Եվրոպայի առաջնությունում

  • 22-02-2018 17:06:03   | Հունգարիա  |  Սպորտ

ՀԱՕԿ Հայ հրաձիգները Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում են մրցելույթները Եվրոպայի առաջնությունում (10 մ հեռավորություն): Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցում է նաեւ երիտասարդների առաջությունում: Երեկ հանդես եկած մեր հրաձիգները չեն հաղթահարել որակավորման փուլը:

 
Օդամղիչ ատրճանակ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը, խոցելով 568 միավոր, զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ Բենիկ Խլղաթյանը 567 միավորով 17-րդն էր:  
 
Օդամղիչ հրացան խառը թիմային վարժությունում Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը խոցել են 823,7 միավոր ու գրավել 18-րդ տեղը:
 
Կանանց վազող թիրախ՝ խառը վազքում Լիլիթ Մկրտչյանն 8-րդն էր՝ խոցած 370 միավորով:
 
Այսօր օդամղիչ հրացան երիտասարդների թիմային պայքարին կմասնակցի տղաների՝ Նարեկ Ադամյան, Հայկ Բաբայան եւ Վրեժ Թորոսյան եռյակը: 
Նոյյան տապան  -   Սպորտ