Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում


Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում

  • 02-03-2018 19:38:04   | Բելգիա  |  Քաղաքական

Փետրվարի 28-ին  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված   մի շարք հարցեր։
 
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի և կառույցի մի շարք ակտիվիստներ հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է եվրոպական երկրներում ապրող  հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում և նրանց ներուժի պատշաճ  օգտագործումը եվրոպական տարածքում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և hայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղություններով:
 
Մարտի 1-ին Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի  և պատասխանատու մի շարք աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
 
Այնուհետև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը  աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլեյնի Թեոխարուսի հետ։  Անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։
 
Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play