Երիտասարդ և պատանի ձյուդոյիստները ուսումնամարզական հավաք են անցնում Օլիմպավանում


Երիտասարդ և պատանի ձյուդոյիստները ուսումնամարզական հավաք են անցնում Օլիմպավանում

  • 06-03-2018 13:15:57   | Հայաստան  |  Սպորտ

Մարտի 3-ից 13-ը ձյուդոյի Հայաստանի Հանրապետության երիտասարդների և պատանիների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Օլիմպավանում` ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի և մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Ձյուդոյի ՀՀ երիտասարդների և պատանիների հավաքականների համար այս հավաքը նախապատրաստական է. պատանիները նախապատրաստվում են մարտի 31-ից ապրիլի 1-ը Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին, որը վարկանիշային է Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի համար: Իսկ երիտասարդները նախապատրաստվում են 2018 թվականի առաջին միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է Իտալիայի Լիգնանո քաղաքում:
 
Ուսումնամարզական հավաքի մեկնարկից առաջ մարզիչները մարզիկների հետ քննարկեցին մարզումները նպատակային կազմակերպելու, մրցումներին հաջող մասնակցելու, կարգապահական և այլ հարցեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play