Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբևէ չի ունեցել և չունի նաև հիմա.ԱՆ


Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբևէ չի ունեցել և չունի նաև հիմա.ԱՆ

  • 17-03-2018 18:43:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որևէ ազդեցություն բժշկական օգնության և սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին:
 
Այսպիսով` ոչ աշխատանքային օրերին և ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն: Կանչի ընթացքում շտապօգնության բրիգադը պացիենտին կցուցաբերի անվճար անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն: Բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպի տեղափոխումը հիվանդանոց` հիվանդի պատշաճ բուժումը կազմակերպելու համար:
 
Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբևէ չի ունեցել և չունի նաև հիմա:
 
Միաժամանակ, քաղաքացին կարող է դիմել հիվանդանոց, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որի հիման վրա բժիշկը կարող է նշանակել բուժում (ներառյալ` դեղատոմսի դուրս գրումը):
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play