Պուտինը ստացել է ընտրողների ռեկորդային աջակցությունն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում


Պուտինը ստացել է ընտրողների ռեկորդային աջակցությունն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում

  • 19-03-2018 12:06:29   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
 
 
Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ն արդեն ամփոփել է տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների 99,5 տոկոսը: Վլադիմիր Պուտինը ստացել է քվեների 76,65-ը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը՝  11,81 տոկոսը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝  5,67 տոկոսը:
Անցած կիրակի ՌԴ նախագահի ընտրություններում պետության գործող ղեկավար, նախսգահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախագահի մյուս թեկնածուների համեմատ նշանակալի տարբերությամբ հաղթել է: Արձանագրությունների 99,51 տոկոսի ամփոփման պարագայում ձայների 76,65 տոկոսը ստանալը ընտրողների ռեկորդային աջակցություն է Պուտինի ողջ քաղաքական կարիերայի ընթացքում: 
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական