Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը


Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը

  • 20-03-2018 13:17:14   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնության  Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում,  տեղի է ունեցել ավտովթար։
 
 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է ծանրաքարշ բեռնատարին։
 
 Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է  Երևան-Տվեր ուղղությունը: 
 
 Ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։
 
 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները պարբերաբար կապի  մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։
 
Նրանց հաղորդմամբ՝ վիրավորներին ցույց է տրվել առաջին բուժօգնություն։ 
 
Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը  ծանրաքարշ մեքենայի վարորդն է։
 
Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:
 
Վթարի պատճառներն ու  մյուս մանրամասները ճշտվում են։ 
 
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
 
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play