Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կհայտնվեն
26-03-2018 13:19:40 | Հայաստան | Հասարակություն
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են ձևավերվելու Հայաստանում տեղակայաված Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռուսական ռազմաբազայում:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՀՌՇ մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Գյումիրում տեղակայաված ռուսական ռազմաբազայում կարգապահության նպատակով հատկացվել էին առանձին պահակախմբեր, որոնց կազմում ներգրավված զինծառայողները չունեին հատուկ պատրաստվածություն: Այսօր ստեղծվող ստորաբաժանումների կազմում լինելու են մասնագետներ, որոնք Վլադիկավկազի ռազմական ոստիկանությունում հատուկ պատրաստություն են անցել:
«Զինվորական կարգապահության, ճանապարհային երթևեկության անվտանգության և շինությունների պահպանության համար ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորում ձևավորվում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնց անձնակազմը կստանա հատուկ սարքավորումներ, ստանդարտ սպառազինություն, ռազմական տեխնիկա և հատուկ միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ անձնակազմի ընտրությունը կատարվում է ռազմական հոգեբանների կողմից պայմանագրային զինծառայություն անցած սերժանտներից, սպաներից և զինվորներից:
Բացի Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներից, ռուսական բանակի վերապատրաստման ամառային շրջանի սկզբին նախատեսվում է ռազմական ոստիկանության մեկ այլ ստորաբաժանում ձևավորել Երևանի ռազմակայանում: