Անցած մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 43 դեպք․Ոստիկանություն


Անցած մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 43 դեպք․Ոստիկանություն

  • 28-03-2018 17:41:44   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։
 
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 12, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, խարդախության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play