Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ․ՀՔԿ


Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ․ՀՔԿ

  • 13-04-2018 18:58:35   | Արարատի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։ 
Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 13-ին`  ժամը 08.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհով դեպի Արտաշատ ընթանալիս Արարատի մարզի Ազատավան գյուղի ճանապարհահատվածում  «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է երկաթյա արգելապատնեշներին, որի հետևանքով նույն ավտոմեքենայի վարորդ Ա.Հախնազարյանը՝ ծնված 1984թ., և ուղևորուհի Լ. Պողոսյանը՝ ծնված 1982թ., ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, ևս մեկ ուղևորուհի՝ ծնված 1991 թ., մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play