Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին


Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

  • 20-04-2018 16:23:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, կարեւորել միջխորհրդարանական կապերի առավել խորացումը: Նշվել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերը բավականին ակտիվ համագործակցում են, մշակվել է աշխատանքային պլան:
 
Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին վերաբերող հարցեր. կարեւորվել է երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play