Նիկոլ Փաշինյան․ Կամ ես վարչապետ կըտրվեմ, կամ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի


Նիկոլ Փաշինյան․ Կամ ես վարչապետ կըտրվեմ, կամ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի

  • 26-04-2018 20:57:15   | Հայաստան  |  

«Խնդիը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայասանում հաստատված կոռումպացված համակարգը վերացնելը»,- ապրիլի 26-ին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարկի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված եւ հակաժողովրդական համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող։  Այս համատեքստում պաշտոննների բաժանման, գործարքների, առեւտրի, ոլորտների կիսման մասին որեւէ խոսք լինել չի կարող։ Եվ ես ուզում եմ, որ  ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության, այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը։ Որեւիցե գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում։ Եվ ես կամ վարչապետ կըտրնվեմ ժողովրդի միջոցով, պահանջով եւ աջակցությամբ, կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- ասաց Փաշինյանը։

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք․ մեր այս ոգեղեն շարժման որեւէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի եւ որեւէ ձեռքբերում մեր բարձրությունից մի միլիմետր անգամ չի իջնելու։ Մենք բարձրանալու ենք, բարձրանալու ենք՝ Հայաստանի Հանրապետությունը։ Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն անվերապահորեն առանց նախապայմանների։ Ուրիշ տարբերակ չկա։ Ժողովուրդը հաղթանակել է, եւ դա պետք է ամրագրվի դե յուրե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, նա ՀՀ վարչապետի պաշտոնը կստանձնի միայն այնպիսի պայմաններում, երբ ՀՀ յուրաքանչուր քաղաքացի իրեն կզգա ՀՀ վարչապետ։ «Ուրիշ տարբերակ չկա» - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 


https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play