ՀՀԿ-ի կողմից քվեարկության բոյկոտումը ոչ ոքի ձեռնտու չէ, այդ թվում ՀՀԿ-ին՝ իր օլիգարխներով հանդերձ


ՀՀԿ-ի կողմից քվեարկության բոյկոտումը ոչ ոքի ձեռնտու չէ, այդ թվում ՀՀԿ-ին՝ իր օլիգարխներով հանդերձ

  • 01-05-2018 10:44:00   | Հայաստան  |  Քաղաքական

Գիշերը Նիկոլ Փաշինյանը ահազանգեց, թե ՀՀԿ-ում արտահերթ որոշում է կայացվել հետ կանգնել տված խոստումներից և բոյկոտել վարչապետի ընտրությունը:
 
Վայրկյան անգամ չկասկածելով, որ այդ կուսակցության մեջ շատ կլինեն նման տրամադրություններ ունեցող մարդիկ՝ միաժամանակ վստահ եմ, որ ՀՀԿ-ի 1-2 վերջնական որոշում կայացնողները լավ են հասկանում՝ սցենարի այդպիսի կուլմինացիան իրենց համար ճակատագրական կլինի: Հետևաբար ես կարծում եմ.
 
1. կամ սա Նիկոլին մատուցված սուտ ինֆորմացիա, հետևաբար՝ ծուղակ է Նիկոլի համար, որպեսզի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն նրան մեղադրի սադրանքների և ապատեղեկատվության մեջ՝ այդկերպ փորձելով վարկաբեկել նրան հանրության աչքում:
 
2. կամ Նիկոլ Փաշինյանը սպասում է ՀՀԿ-ի կողմից բանավիճային տորպեդահարումների, և այդկերպ հանրային ճնշում է գործադրում վերջինիս վրա՝ առանց ցնցումների և առանց ավելորդ առևտրի ընտրությունը կազմակերպելու համար:
 
Երրորդ տարբերակը՝ ՀՀԿ-ի կողմից քվեարկության բոյկոտումը, կրկնում եմ, կնշանակի այդ կուսակցության քաղաքական կարիերայի ավարտ և ՀՀ-ի համար ճգնաժամային նոր ու երկարատև փուլի սկիզբ, ինչը ոչ ոքի ձեռնտու չէ, այդ թվում ՀՀԿ-ին՝ իր օլիգարխներով հանդերձ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play