Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տարածած տեղեկությունը, թե Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ


Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տարածած տեղեկությունը, թե Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ

  • 02-05-2018 18:09:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Ադրբեջանական լրատվամիջոցները (մասնավորապես՝Armiya.az կայքը) լուրեր են տարածում, թե իբր <<ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ>>:
 
  Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունը և մեր քաղաքացիներին հորդորում տուրք չտալ հակառակորդի սադրանքներին, մանավանդ, որ Արցախի զինված ուժերի միակ ու հիմնական գործառույթն է հանդիսանում երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, այլ ոչ թե գործողություններ իրականացնել հարազատ ժողովրդի դեմ:
 
Ավելին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին հակառակորդի կողմից դրսևորվող ակտիվությությունը, այն է՝ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժերն ու կուտակումները և դրանցից բխող անկանխատեսելի հետևանքները կանխելու նպատակով, ՊԲ հրամանատարությունը հետևողականորեն աշխատանքներ է տանում հանրապետության առաջնագիծն անխոցելի պահելու և, ըստ այդմ՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմի թվաքանակը ավելացնելու, այլ ոչ թե նվազեցնելու ուղղությամբ:
 
                          ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են առաջնագծում իրականացնել պատշաճ վերահսկողություն և պատրաստ են ցանկացած պահի ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:
 
-- 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play