Նորանշանակ նախարարն իր վերահսկողության տակ է վերցրել Ողջի գետի բնապահպանական խնդիրները
17-05-2018 16:55:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Բնապահպանության նախարարը՝ syuniacyerkir.am կայքի հրապարակման հետքերով
Մայիսի 15-ին syuniacyerkir.am կայքում հրապարակվել է հոդված՝ «Մհեր Պոլոսկովի խելացնոր նախաձեռնությունը. փոխվում է Ողջի գետի հունը. գիտի՞ այդ մասին բնապահպանության նախարարությունը»:
Նույն օրվա երեկոյան թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ «Սյունյաց երկրի» հոդվածն իր վերահսկողության տակ է:
Նախարարն առաջարկել է նաեւ ներկայացնել իրավիճակն արտացոլող լուսանկարներ, ինչն էլ այսօր ներկայացվում է ե՛ւ ՀՀ բնապահպանության նախարարությանը, ե՛ւ մեր ընթերցողին: