Կա հստակ հանձնարարական՝ չպետք է լինեն արտոնյալ տնտեսվարողներ. ՊԵԿ նախագահ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Կա հստակ հանձնարարական՝ չպետք է լինեն արտոնյալ տնտեսվարողներ. ՊԵԿ նախագահ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 24-05-2018 16:15:47   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հանձնարարական է տվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առ այն, որ ՊԵԿ-ը պետք է իր գործառույթներն իրականացնի օրենսդրության շրջանակներում և չպետք է լինեն արտոնյալ տնտեսվարողներ: 
 
Այս մասին մայիսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ փաստելով, որ օլիգարխների հետ վարչապետի ունեցած հանդիպումից հետո «մութ» հանձնարարականներ չեն տվել, այլ ամեն ինչ պարզ է ու հստակ: 
 
Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին՝ նա նկատեց, որ վերջին երկու տարում բավականին արդյունավետ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ: 
 
«Բայց չենք կարող ասել, կամ պնդել, որ այդ պայքարը եղել է ամբողջական և համապարփակ, որովհետև ստվերի դեմ պայքարը բոլոր երկրներում առօրեական խնդիր է»,- ընդգծեց Դ. Անանյանը՝ հավելելով, որ նոր իրողություններից հետո ստվերի դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ օգտագործելու հիմնավոր պայմաններ են ստեղծվել:  
 
ՊԵԿ նախագահը խոստացավ պաշտոնավարման 100-րդ օրը լրագրողների միջոցով հանրությանն ավելի հիմնավոր տեղեկատվություն ներկայացնել:  
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play