Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային


Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային

  • 04-06-2018 17:35:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
2018 թվականի հունիսի 04-ին մարվեց և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա» թեմային:
 
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 15 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:
 
Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: 
 
Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող, պատերազմից և սովից քայքայված Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը:
 
Նամականիշի մարումն իրականացրեցին 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:
 
 
Թողարկման օրը` 04 հունիսի 2018թ.
Դիզայնը՝ Ալլա Մինգալյովա
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 50,0 x 50,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ.
 
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play