Մեկ ումպ օրգանիկ գինի․տեսանյութ


Մեկ ումպ օրգանիկ գինի․տեսանյութ

  • 13-07-2018 12:38:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը  ֆինանսավորվում է
 
Եվրոպական Միության եւ համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
 
Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է
 
ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը,
 
օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը:
 
Ծրագրի թիրախ խումբը փոքր ֆերմերներն են, ֆերմերային խմբերն ու  վերամշակողները:
 
Օրգանականը թափանցիկ, սերտիֆիկացված և կարգավորվող համակարգ է, որը վերահսկվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից և բացառում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները:
 
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գինու նկատմամբ սիրով խանդավառված Հովակիմ Սաղաթելյանը և գինեգործ Արտեմ Պարսեղյանը հիմնադրել են
 
«Trinity Canyon Vineyards» ընկերությունը։ «Հայկական օրգանական գինու ստեղծումը» ֆիլմում նրանք ներկայացնում են իրենց նախագծի փիլիսոփայությունը.
 
արտադրելով օրգանական խաղող` դրանով իսկ հարստացնում են հողը և հոգ տանում մարդու առողջության մասին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play