ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշել է Մետաղագործի օրը


ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշել է Մետաղագործի օրը

  • 13-07-2018 12:47:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում խոշորագույն ալյումին արտադրող ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում է) նշեց Մետաղագործի օրը:
Մասնագիտական տոնի առիթով գլանող Արմեն Գրիգորյանը, բաժնի պետ Սերգեյ Վորոբյովը և առաջատար ինժեներ Հովհաննես Հարությունյանը պարգևատրվեցին ՌՈՒՍԱԼ ընկերության պատվոգրերով: Ավագ վարպետ Ժիրայր Կուրղինյանին և  էլեկտրամոնտյոր Ազատ Ավետիսյանին հանձնեցին մետաղագործների և լեռնագործների հանրապետական արհմիության հուշամեդալները: 
 
Գերազանց ցուցանիշների և բազմամյա անբասիր աշխատանքի համար լավագույն ձուլագործներից Լևոն Քոչարյանին Հայաստանի կառավարության անունից շնորհակալագիր տրվեց:
ԱՐՄԵՆԱԼ-ի  աշխատակիցների մի մեծ խումբ արժանացավ գործարանի և ՌՈՒՍԱԼ ընկերության ճյուղային դիվիզիոնի պատվոգրերին:
ԱՐՄԵՆԱԼ-ի երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին Ռուս-Հայկական համալսարանի մարզահամալիրում կկայանա Հայաստանի մետաղագործական ձեռնարկությունների թիմերի ֆուտբոլային մրցաշար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն