Նախարարն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»․ տեսանյութ


Նախարարն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»․ տեսանյութ

  • 16-07-2018 17:15:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ։
 
Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շահնազարյանը նախարարին է ներկայացրել հաշվետու տարում կատարված աշխատանքները,
կազմակերպության ֆինանսական կատարողականը։
 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր, անդրադարձ է եղել տեխնիկական նոր լուծումներին և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված քայլերին:
 
 
 
Աշոտ Շահնազարյանը ներկայացրել է ՀՀ տարածքում բջջային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Նշվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հայկական ինժեներական ընկերության հետ համագործակցությամբ։
 
Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին. մասնագետները ներկայացրել են եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման գործընթացը։
 
Նախարարը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի զարգացման և արդիականացման առաջիկա ծրագրերին, նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու դրանց իրագործմանը։
 
Կարևորելով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի աշխատանքը`Աշոտ Հակոբյանը միաժամանակ ընդգծել է աչալուրջ աշխատանքի շարունակականության և անխափան ռադիոհաճախականային կապի կարևորությունը։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն