Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին


Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

  • 16-07-2018 17:24:39   |   |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով հուլիսի 17-ին Մոսկվա կմեկնեն  ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Մոսկվայից հայ զինծառայողները կմեկնեն մրցումների անցկացման վայրեր`  Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Պենզա, Սանկտ Պետերբուրգ, Նոգինսկ, Բրեստ:
 
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում կայանալիք «Ընկերակցության մարտիկ» մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն