Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ամփոփվեց 2018թ. 6 ամիսների աշխատանքը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/


Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ամփոփվեց 2018թ. 6 ամիսների աշխատանքը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

  • 18-07-2018 18:21:27   | Հայաստան  |  Իրավունք



Հուլիսի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: 
Հաշվետու զեկույց ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը:
2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել են 3466-ը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը իր խոսքում անդրադարձավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատանքին: Նա նշեց, որ կան էական բացթողումներ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
 
Խոսք գնաց նաև առանձին հանցատեսակների մասին: Ընդգծվեց, մասնավորապես, նախորդ տարիներին կատարված, անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, խուլիգանության և մի շարք այլ հանցատեսակների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը:
Վալերիյ Օսիպյանը ընդգծելով կոռուպցիայի բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները, ստորաբաժանումների ղեկավարությանը ցուցումներ տվեց միջոցառումներ ձեռնարկել անձնակազմի կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ, կազմակերպել և պատշաճ անցկացնել ծառայողական պարապմունքները: 
Ոստիկանության պետը նշեց, որ հաջորդ ամփոփմանը, կախված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունից և մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման որակից, հետևություններ կարվեն ու կկայացվեն համապատասխան որոշումներ:
Եվս մեկ անգամ կարևորվեց այս տարի Երևանում նախատեսված արարողակարգային զանգվածային միջոցառումների կազմակերպումն ու անվտանգ անցկացումը, ինչի ընթացքում մեծ անելիք ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը:
Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը հավաստիացրեց, որ հաջորդ ամփոփմանը վարչությունը կունենա հանցագործությունների բացահայտման առավել լավ վիճակագրություն:
Ամփոփման ավարտին հանցագործություն բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Հայկազ Պողոսյանը պարգևատրվեցին:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play