ՀՀ նախագահն Օլեգ Եսայանին հետ է կանչել ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից


ՀՀ նախագահն Օլեգ Եսայանին հետ է կանչել ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

  • 15-08-2018 14:48:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ  Օլեգ Եսայանին հետ է կանչել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
 
Այս մասին տեղեկացնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Օլեգ Եսայանին  հետ կանչել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 
 
Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակել Արմեն Ղևոնդյանին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Ղևոնդյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play