Ոստիկանության բաժին միասեռականների մուտք գործելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ խուլիգանության հատկանիշներով. մեկ անձ ձերբակալված է․Tert.am

15-08-2018 17:14:24   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Միասեռականների՝ ոստիկանության Կենտրոնի բաժին մտնելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
 


«2018 թ. օգոստոսի 14-ին Երևանի ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է»,-հայտնեցին ՔԿ-ից:
 
 
Նշենք, որ ՔՕ-ի 258-րդ հոդվածը սահմանում է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է՝ իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
 
 
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը երեկ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ միասեռականներից ահազանգ է ստացվել իրենց վրա հարձակվելու վերաբերյալ:
 
Ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այնուհետև ահազանգողները  հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ է սկսվել: Այդ ընթացքում մարմնական վնասվածք է ստացել ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:  Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ երևանցիներ 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 521 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար