Կնոջը մահացու վթարի է ենթարկել պայմանագրային զինծառայողը. հարուցվել է քրեական գործ


Կնոջը մահացու վթարի է ենթարկել պայմանագրային զինծառայողը. հարուցվել է քրեական գործ

  • 15-08-2018 18:44:39   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ճամբարակ քաղաքի բնակչուհուն վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը՝ 21.15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Լազարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ճամբարակի ՌՈ բաժանմունք և հայտնել, որ իր «Վազ-2107» մակնիշի հաշվառման ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդման փողոցով երթևեկելիս նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, անզգուշությամբ վրաերթի է ենթարկել նույն համայնքի մի բնակչուհու:
 
Զինծառայողը հայտնել է նաև, որ կնոջն անմիջապես տեղափոխել է «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «Գանգուղեղային հիմքի կոտրվածք»: Նույն օրը՝ ժամը 22.40-ին, «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ-ում, վրաերթի ենթարկված կինը, գիտակցության չգալով, մահացել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play