Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 000 տ խաղող


Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 000 տ խաղող

  • 03-09-2018 12:00:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը: Կազմակերպությունը կսկսի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 11-ին: Մեկնարկը կտրվի ձեռնարկության Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ): Այգավանի մասնաճյուղը (Արարատի մարզ) կմիանա գործընթացին սեպտեմբերի 12-ին: Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) Երևանի կոնյակի գործարանը կմթերի սեպտեմբերի 17-ից: Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը՝ ԵԿԳ-ն  պատրաստ է  մթերել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
 
 
Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ: 
 
 
Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-ից 4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք ևս բացվել են կազմակերպության կողմից: 
 
 
Մթերվող խաղողի գինը 1 կիլոգրամի համար կկազմի 140 դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Ավելին՝ հավատարիմ մնալով «մեկ տարի – մեկ գին» մոտեցմանը, որը ենթադրում է միասնական գին մթերվող խաղողի բացարձակապես ողջ քանակի համար բոլոր երեք մասնաճյուղերում՝ կազմակերպությունը պատրաստ է կոմպենսացնել Տավուշի մարզի խաղողի շաքարայնության անբավարարությունը մթերվող խաղողի քանակով:
 
 
Խաղողագործներին աջակցման ծրագրեր
 
 
Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 260 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:     
 
 
Երևանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին կազմում է 400:  
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play