Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ


Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

  • 11-09-2018 16:17:06   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ:
2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Հանդիպելով վերջինիս դիմադրությանը, հանցանքն ավարտին չհասցնելով՝ առերևույթ հանցանք կատարած անձը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձ, և 147-րդ հոդվածի 2-րդ մասով` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, հատկանիշներով:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play