Թաիլանդցի 10 զինվոր է վիրավորվել սահմանային փոխհրաձգության ժամանակ


Թաիլանդցի 10 զինվոր է վիրավորվել սահմանային փոխհրաձգության ժամանակ

  • 26-04-2011 14:39:56   | Թաիլանդ  |  Միջազգային
Ապրիլի 26-ի առավոտյան 10 թաիլանդացի զինվոր է վիրավորվել Սուրինում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Բանգկոկ Փոստ»-ը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել, երբ կամբոջացի զինվորները փորձել են գրավել Թա Քվայ եւ Թա Մուեն Թոմի տաճարի ավերակները: Սակայն, գնդապետ Պրեվիտ Հուկաեվը ասել է, որ 2-րդ բանակը բավարար ռազմական ուժ ունի իրավիճակը շտկելու համար: «Կարող եք վստահ լինել, որ մենք ի զորու ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը սահմանային ռազմական ուժերով»,- հայտարարել է նա: Նշենք, որ ապրիլի 22-ից հրաձգությունների արդյունքում թաիլանդական կողմից վիրավորների թիվը հասել է 42-ի, իսկ զոհվածներինը` 5-ի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play