ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

  • 20-09-2018 15:48:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
     ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել՝ նվիրված  ֆրանկոֆոն ավանի Հայաստան տաղավարի կազմակերպչական հարցերին։
 
     Հանդիպման ընթացքում ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին տեղեկացվել է, որ հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ֆրանկոֆոն ավանը հանդես է գալու մեկ միասնական 240 քմ մակերես ունեցող տաղավարով, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանի ողջ գունապնակն իր մարզային բաղադրիչով։ Յուրաքանչյուր մարզ ներկայանալու է սեփական կոլորիտային յուրհատկությամբ և կենցաղ-մշակութային առանձնահատկությամբ՝ ցուցադրելով իր մրցակցային առավելություններն ու բովանդակային հայեցակարգը։ 
     Մարզպետարանների պատասխանատուների առջև խնդիր է դրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ մարզային հնարավորություններն ու ներուժը որակյալ և լավագույնս կազմակերպված ներկայացնելու նպատակով։  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play