Հայ եւ թուրք բասկետբոլիստները հանդես են գալիս նույն թիմում<br />


Հայ եւ թուրք բասկետբոլիստները հանդես են գալիս նույն թիմում

  • 06-09-2010 22:57:01   | Հայաստան  |  Սպորտ
Հայ եւ թուրք պատանի բասկետբոլիստներից կազմված “Sports United” թիմին հաջողվել է թիմային խաղ ցույց տալ եւ հաղթանակներ տանել Թուրքիայի ավագ դպրոցի բասկետբոլային թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավքականի մարզիչներն ու մարզիկները լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Լրագրողներն հետ հանդիպման ժամանակ խաղացողներ Արթուր Այվազյանը, Արշակ Մինասյանը եւ Մարգարիտ Եղիազարյանը նշում են, որ սպորտն իրենց համար քաղաքականություն չէ եւ իրենք մեծ հաճույքով են հանդես գալիս “Sports United”-ում: Նշենք, որ թիմը ստեղծվել է ամերիկյան “World Learning Exchange Program” ծրագրի շրջանակներում: Ինչպես նշեցին ծրագրի մասնակիցները, : «World Learning» ծրագրի հիմնական նպատակը սպորտի միջոցով հակամարտող երկրերի միջեւ համագործակցություն եւ բարեկամական կապեր ստեղծելն է» “World Learning Exchange Program” ծրագրը բարձր գնահատեց Հայաստանի բասկետբոլի պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Նա նշեց, որ դա մեծ փորձ էր իրեց համար եւ հիանալի հնարավորություն ծանոթանալու թուրքական բասկետբոլին: Մարզիչ Աննա Թաթեւոսյանի խոսքերով, “World Learning Exchange Program”-ը կազմել էր եւ աղջիկների, եւ տղաների թիմ: Նա նաեւ նշեց, որ թիմը կգործի մինչեւ փետրվարի առաջին շաբաթը եւ արվում է ամեն ինչ, որպեսզի թիմը խաղա նաեւ այլ երկրների ավագ դպրոցների բասկետբոլային թիմերի հետ: Այսպես, փոխանակման ծրագրի առաջին փուլը անցկացվել է Թուրքիայում. Հայաստանից հարեւան երկիր են մեկնել տղաների եւ աղջիկների պատանեկան թիմեր, որոնցում ընդգրկված են եղել 6-ական մարզիկներ: Ծրագրի հաջորդ փուլը տեղի է ունենալու ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play