Ռամկավար Ազատական Կուսակցության դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նկատմամբ


Ռամկավար Ազատական Կուսակցության դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նկատմամբ

  • 18-10-2018 16:03:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
   Ռամկավար Ազատական կուսակցությունն իր հայրենական և սփյուռքյան կառույցներով անմիջականորեն հետևում է Հայաստանի Հանրապետությունում ծավալվող քաղաքական իրադարձությունների յուրաքանչյուր փուլին և, միևնույն ժամանակ, իր կառույցներով ու զանգվածային լրատվական միջոցների ծավալուն ցանցով սատարում է ժողովրդական զանգվածների գլխավոր ցանկությանը` Մայր հայրենիքում  ժողովրդավարական  գործընթացը  անշրջելի  դարձնել:
 
      Մեկնելով  վերոհիշյալից, ՌԱԿ-ը զորակցում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով մեր երկրում օրենսդրական նոր` ժողովրդի տարբեր խավերն ու ուղղությունները      ներկայացնող մարմին ստեղծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մեր բոլորի տեսլականն իրականացնելու սահմանադրական քայլերին և իր պատրաստակամությունն է հայտնում գործնականորեն աջակցելու և մասնակցելու այդ ուղղությամբ տարվող գործընթացներին:  
         Առ այդ, ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում  7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաև խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը, որը մեր երկիրը առանց ցնցումների կառաջնորդի դեպի գործող Ազգային ժողովի լուծարումն ու առաջիկա դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների միջոցով Օրենսդիր նոր մարմնի ստեղծումը:
     Միաժամանակ, ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ առաջիկա ընտրությունները, թեև որոշակի շտապողականության պայմաններում, կկայանան ազգային համերաշխության, ժողովրդավարական սկզբունքների հարգման,  սահմանադրական նորմերի կիրառման մթնոլորտում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնականացման,  տարածաշրջանում ծավալվող  վտանգավոր զարգացումները վճռականորեն   դիմագրավելու,  հայոց պետականությունը ուժեղ, տնտեսապես բարգավաճ և անխոցելի դարձնելու համաժողովրդական տեսլականով:
   ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել  բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, վայելելով իր բոլոր անդամների և համակիրների բարոյական ու գործնական աջակցությունը:
 
 
Ռամկավար Ազատական կուսակցության
 
Կենտրոնական  Վարչություն                                        Գերագույն   Խորհուրդ
                                                       
Հակոբ Ավետիքյան                                                       Վարդան  Նազիրեան
 
  
18.10.2018թ.
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play