Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է. նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է.ոստիկանություն


Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է. նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է.ոստիկանություն

  • 19-10-2018 14:56:57   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:
 
Արարքի դրդապատճառները պարզվում են:
Կատարվում է քննություն:
 
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:
 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:
 
Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play