«Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ, ապա շարունակեք նույն ոճով». Արփինե Հովհաննիսյան


«Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ, ապա շարունակեք նույն ոճով». Արփինե Հովհաննիսյան

  • 20-10-2018 12:55:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը։ Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և «անկապելին» իրար հետ կապելու կարողությունը:
 
 
Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի
 
– Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւԿենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի հետ հանդիպումը համարել ԵՄ դեսպանի հետ հանդիպում, (հավանաբար միայն դեսպանին են ճանաչել, ով ներկա է եղել հանդիպմանը)
 
– Վենետիկի հանձնաժողովի գործունեությունը կապել այդ առումով զրո կապ ունեցող օրակարգի հետ:
Վենետիկի հանձնաժողովի ասելիքը ամբողջությամբ իր նախագահի հայտարարության մեջ է ու «խորը» վերլուծականի կարիք չկա:
 
– հանդիպման հաջող կամ անհաջող լինելու մասին դատել իմ «զայրացած» կամ ոչ «զայրացած» տեսքից։
 
Իրականում, եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play