Նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային


Նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային

  • 31-10-2018 16:46:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
2018 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Ոստիկանության շենքում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային: 
 
Նամականիշն ունի 120 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 
 
Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը և «100 ամյակ» գրությունը հայերեն և անգլերեն լեզուներով՝ կատարված մատնահետքերի տեսքով: Նամականիշի խորապատկերին ներկայացված է Հայաստանի Հանրապետության եռագույնը: 
 
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
   
 
Թողարկման օրը` 31 հոկտեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ. 
 
 
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play