Իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում միջնորդի կարիք չկա


Իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում միջնորդի կարիք չկա

  • 25-04-2011 18:31:33   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրեսը ապրիլի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հայ Ազգային Կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք. 1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի եւ գործադիր իշխանության միջեւ կայանալիք երկխոսությանը: 2. Իշխանության եւ Կոնգրեսի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա: 3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play