Իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում միջնորդի կարիք չկա
25-04-2011 18:31:33 | Հայաստան | Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրեսը ապրիլի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հայ Ազգային Կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք.
1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի եւ գործադիր իշխանության միջեւ կայանալիք երկխոսությանը:
2. Իշխանության եւ Կոնգրեսի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:
3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»: